DWV

Սեպտեմբերի 23-ին Գերմանական տնտեսական միավորումը իր անդամների հետ միասին մեկնեց գյուղ Առատաշեն՝ այցելելու միավորման անդամ «Առատաշեն» գինու գործարան։

Միավորման անդամների համար կազմակերպվեց շրջայց խաղողի այգիներում և գործարանում, որի ընթացքում մենք ծանոթացանք ընկերության ստեղծման պատմությանը, առաքելությանն ու արտադրվող գինու տեսակներին։ Շրջայցից հետո մեզ հնարավորություն ընձեռվեց հյուրասիրության ներքո համտեսելու «Առատաշեն» ընկերության «Շունչ» կարմիր և սպիտակ գինիները, ինչպես նաև վայելելու գործարանում պահվող հնեցված գինին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերոջը հյուրընկալության համար։