
Հուլիսի 8-ին Be My Guest ավանդական միջոցառումների շարքի շրջանակում Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների հետ այցելեց միավորման անդամ Նոյան գործարան։ Գործարանում մեզ համար կազմակերպեցին շրջայց՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, առաքելությունը, ծանոթացրեցին մեզ տարբեր արտադրական գործընթացներն, արտադրվող պրոդուկտների տեսականուն։
Շրջայցից հետո մենք հնարավորություն ունեցանք շարունակելու շփումները հյուրասիրության ներքո, որի ընթացքում համտեսեցինք ընկերության տարբեր ապրանքները։
Մենք հնարավորություն ունեցանք փորձելու նաև ընկերության՝ SES գերմանացի ավագ փորձագետի հետ համագործակցության արդյունքում ստեղծված նոր պրոդուկտը, որը, հուսով ենք, շուտով հասանելի կլինի հայկական շուկայում։