DWV

Սեպտեմբերի 23-ին “Be my Guest ” նախաձեռնության շրջանակներում ԳՏՄ-ն հյուրընկալվեց Effect Group-ում (Shen Holding)։

Երեք շաբաթ շարունակ SES (Senior Experten Service) նախաձեռնության շրջանակներում, ի շնորհիվ ԳՏՄ ներկայացուցչության, Effect Group-ում իր փորձագիտական ծառայությունն էր մատուցում SES-փորձագետ պրն Յանոշ հայասը։

Effect Group-ը հանդիսանում է շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Ընկերությունը մշտապես մեծ աշխատանքներ է տանում արտադրանքի որակի բարձրացման և վերահսկման ուղղությամբ, և SES-փորձագետի այցն իր անփոխարինելի դերն է ունեցել այս հարցում։

Պարոն հայասը ներկանյութերի արտադրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետ է և իր փորձագիտական ծառայություններն է մատուցել Կենտրոնական և Արևելյան Ասիայի մի շարք երկրներում։

Այս անգամ փորձագետի նպատակային երկիրը Հայաստանն էր։

Effect Group-ի տնօրեն Մինաս Ժամակոչյանը և SES-փորձագետը երկուստեք բարձր գնահատեցին SES ներդրումային ծրագրի արդյունավետությունը և հավաստիացրին, որ համագործակցությունն, անշուշտ, կշարունակեն նաև հետագա տարիներին։

 

ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը և նահագահության անդամ Աղասի Ավետիսյանը կարևորեցին SES նախաձեռնության նշանակությունը հայ-գերմանական կապերի զարգացման, փորձի փոխանակման և կայունության պահպանման հարցում։