Հունիսի 25-ին Գերմանական տնտեսական միավորման հերթական «Be My Guest» միջոցառումը տեղի ունեցավ միավորման անդամ Hayasa Hotel Old Yerevan հյուրանոցում։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան հյուրանոցի հնարավորություններին, ներկայացվող ծառայություններին և սենյակների տարբեր տեսակներին։ Շրջայցի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու հյուրանոցի յուրահատուկ միջավայրը, որտեղ հին Երևանի շունչը համադրվում է ժամանակակից հարմարավետության հետ։
Հյուրասիրության ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև Hayasa Hospitality Group-ի արդեն իրականացվող և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև հնարավորություն ունեցան շփվելու և նոր գործարար կապեր հաստատելու։
Շնորհակալություն ենք հայտնում Hayasa Hotel Old Yerevan-ի թիմին հյուրընկալության և միջոցառման կազմակերպման համար։