Մարտի 28-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեացավ սեմինար “People Analytics` ինչու է անձնակազմի վերլուծությունը կարևոր” խորագրով, որը նախատեսված էր միավորման անդամ-ընկերությունների մարդկային ռեսուրսների, տաղանդների կառավարման մասնագետների համար։ Միջոցառումը վարում էր ուսումնառության և զարգմացման խորհրդատու Էդիթ Սողոմոնյանը։ Նա ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում առաջատար ընկերություններում բարձր ճանաչում ստացած People Analytics մեթոդաբանությունը, վերջինիս կարևորություն արտադրողականության և շահույթի աճի, բիզնես մշակույթի զարգմացման ու ներազդեցության խթանման գործում։ Օրինակների հիման վրա ներկայացվեց առաջատար կազմակերպությունների փորձը, թե ինչպես են նրանք տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել իրենց ամենաարժեքավոր ակտիվի՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ:
Միջոցառման երկրորդ հատվածում Volo ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին RaiseR պրոդուկտը, որը հիասքանչ լուծումներ է առաջարկում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Վերջինս հնարավորություն է տալիս վերլուծել և հավաքագրել անձնակազմի տվյալները, արդյունավետորեն կառավարել ժամանակը, տարբեր աշխատանքային թիմերն ու պրոեկտները, աշխատանքի ընդունելության գործընթացը։ Այն ոչ միայն մի քանի անգամ դյուրին է դարձնում աշխատանքային տարբեր պրոցեսները, այլև հոգում է այն մասին, որ ընկերության բոլոր աշխատակիցները միշտ լինեն ներգրավված և տեղեկացված։