
Հունիսի 26-ին կայացավ Գերմանական տնտեսական միավորման ամառային խնջույքը՝ երեկո, որն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում։
Ուրախ ենք արձանագրել, որ միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով հյուրեր, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր անդամների և գործընկերների բարձր հետաքրքրվածության ու ներգրավվածության մասին։
Միջոցառման նպատակն էր խթանել կապերի խորացումը մեր անդամների միջև և ստեղծել նոր ծանոթությունների ու բովանդակալից զրույցների հնարավորություն։
Մեր անդամ ընկերությունների ներկայացուցիչներից զատ միջոցառմանը ներկա էին նաև միավորման տեղի և միջազգային գործընկերներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձերդ գերազանցություն տիկին Կլաուդիա Բուշին՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, միջոցառմանը մասնակցելու և անդամների հետ ունեցած հետաքրքիր զրույցների համար։