
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ EuroNest խորհրդարանական վեհաժողովը՝ «Armenia–EU Synergy: Advancing Resilience, Innovation, and Integration» թեմայով, որը կազմակերպվել էր Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Գերմանական տնտեսական միավորումն ու միավորման մի քանի անդամներ։
Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի կառավարության, ԵՄ պատվիրակության և Եվրոպայից, Հայաստանից և տարածաշրջանից առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ներդրումների խթանումը, նորարարությունը, թվային փոխակերպումը, կիբեռանվտանգությունը և ԵՄ–Հայաստան համագործակցության խորացումը։ Մասնակիցների թվում էին նաև Սերգեյ Լագոդինսկին՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Ալյոնա Ակուլիչը՝ Գերմանիայի տնտեսական արևելյան հանձնաժողովի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար, և Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կլաուդիա Բուշը։