DWV սիրելի անդամներ
ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հաջորդ «Be My Guest» միջոցառան շրջանակում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, մեկնելու ենք Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղ՝ այցելելու DWV անդամ Sunland կազմակերպությունը: Այս միջոցառման ընթացքում մենք կծանոթանանք չոր մրգերի, սառեցված բանջարեղենի և պահածոների արտադրության տարբեր փուլերին: Այնուհետև մենք հնարավորություն կունենանք համտեսելու ապրանքներն ու ցանկության դեպքում կատարելու գնումներ։
Խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ ուղարկելով մեր էլ․ հասցեին նամակ։
Սրտանց ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Sunland-ին հրավերի համար։
Անհամբեր սպասում ենք միջոցառմանը: