DWV

Եվս մեկ SES նախագիծը կյանքի կոչվեց 2023 թվականին։ Գերմանական տնտեսական միավորման միջնորդությամբ DWV անդամ Andaco ընկերությունը դիմել է SES նախագծին, որպեսզի Հայաստան հրավիրի հացագործության ոլորտում փորձագետի։ Հաջող նախապատրաստական աշխատանքներից հետո SES փորձագետը Հայաստանում է՝ գերմանական տարբեր տեսակի հաց թխելու, անձնակազմին վերապատրաստելու նպատակով։

Հուսով ենք, որ շուտով Պարմա սուպերմարկետներից հնարավոր կլինի գնել գերմանական հաց և վայելել հացի տարբեր տեսակներ։

* SES -Ավագ փորձագետների գերմանական ծառայությունը հնարավորություն է տալիս գերմանացի ավագ փորձագետներին իրենց գիտելիքն ու փորձը անվճար փոխանցել հայկական ընկերություններին ու կազմակերպություններին: Գերմանական տնտեսական միավորումը SES ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: