DWV

Գերմանական տնտեսական միավորման անդամ Նոյան ընկերությունը «Ավագ փորձագետների ծառայություն» ծրագրի շրջանակում իր մոտ էր հյուրընկալել գերմանացի փորձագետ պարոն Օտոյին։ Ծրագրի շրջանակում ընկերությունը փորձագետի հետ աշխատեց տարբեր բաղադրատոմսերի ստեղծման և բարելավման ուղղությամբ։ Ուրախ ենք արձանագրել, որ ծրագիրը բավականին արդյունավետ էր։ 
Նոյան ընկերությունը Հայաստանում սննդի արտադրության ոլորտում առաջատար ընկերություններից է, այն ունի 80-ից ավելի պրոդուկտ իր պորտֆոլիոյում, վայելում է բարձր համբավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկում։ Լիահույս ենք, որ շուտով արդեն բոլորս կվայելենք Նոյան ընկերության՝ SES փորձագետի հետ համագործակվության արդյունքում ստացված պրոդուկտները։ Սա հերթական կարևոր քայլն է՝ ուղղված կայուն զարգացմանը, նոր լուծումների, գերմանական փորձառության և որակի ներդրմանը հայկական ընկերություններում։