DWV

Հունիսի 19-ին Գերմանական տնտեսական միավորումը այցելել է NeuroKlinik Գերմանական նյարդաբանության կենտրոնը։ Այցի ընթացքում մենք ծանոթացանք կլինիկայի գործունեությանն ու առաքելությանը, կլինիկայում գործող հարմարություններին, նորարական մոտեցումներին և ժամանակակից տեխնոլոգիաներին։

Կլինիկան հագեցած է նորագույն և ժամանակակից գերմանական սարքավորումներով և համապատասխանում է որակի բարձր չափանիշներին։

Գերմանական նյարդաբանական կետնորնի թիմը համալրված է Գերմանիայում կրթություն ստացած, աշխատած կամ հետազոտած բժիշկներով։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպը։

Այցի վերջին հատվածում Գերմանական տնտեսական միավորման և NeuroKlinik-ի միջև ստորագրվեց անդամակցության հայտ։ Ուրախ ենք տեսնել նման առաջադեմ կենտրոնը մեր միավորման անդամների շարքում։