DWV

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման տնտեսական թեմաների շուրջ առաջին կանոնավոր հանդիպումը։ Հանդիպման հատուկ հյուրն էր «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ներկայացուցիչ Գարիկ Բադալյանը։ Հանդիպման քննարկման թեմաներն էին պարտատոմսերը, դրանց ներգրավման նախադեպային օրինակները, ռիսկերն ու մեթոդները։ Պարոն Բադալյանի ելույթից հետո տեղի ունեցավ քննարկում ԳՏՄ անդամների հետ վերոնշյալ թեմայով։

Տնտեսական թեմաների շուրջ հանդիպումների հիմնական նպատակը նեթվորքինգն ու բիզնես թեմաների շուրջ քննարկումներն են։ Յուրաքանչյուր հանդիպում ունենում է հատուկ հյուր և թեմա։