DWV

Մարտի 13-ին կայացավ «Get Ready for Hannover Messe» խորագրով վեբինարը, որի նպատակն էր աջակցել ընկերություններին արդյունավետ նախապատրաստվել աշխարհի խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսներից մեկին՝ Hannover Messe 2026-ին։

Վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ցուցահանդեսի պատմությունը, հիմնական ուղղությունները, նախապատրաստական կարևոր քայլերը, ուղեկցող միջոցառումները, գործնական քայլերը, ինչպես նաև նեթվորքինգի և նոր հաճախորդների ներգրավման արդյունավետ ռազմավարությունները։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր փորձագետ բանախոսներին՝
դոկտոր Վերոնիկա Լյուբկեին և Աննա Քլոզեին հետաքրքիր և գործնական տեղեկատվության համար։

Դոկտոր Վերոնիկա Լյուբկեն 2006 թվականից զբաղվում է միջազգային բիզնեսի զարգացման ոլորտով՝ մասնագիտանալով Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի շուկաներում։ Նա հանդիսանում է Բեռլինում գործող Bridge-One-Seven GmbH ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։

Աննա Քլոզեն BCE Business Connect Executives-ի համահիմնադիրն է, ունի ավելի քան 16 տարվա փորձ նախագծերի կառավարման և բիզնեսի զարգացման ոլորտում՝ աջակցելով միջազգային ընկերություններին մուտք գործել գերմանական և եվրոպական շուկաներ։