DWV

Հունվարի 26-ին DWV անդամ «ՄԵՅՋՈՐԵԼ ԱՐՄԵՆԻԱՆ» կազմակերպել էր բաց դռների օր Գյումրիում։ Միջոցառումը նախատեսված էր գերմանախոսների համար և հնարավորություն էր ընձեռում նրանց ծանոթանալու ընկերությանը, նրա աշխատանքային մթնոլորտին, աշխատանքի ընդունվելու հնարավորություններին ու ընթացակարգին։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Տիկին Նավասարդյանը անդրադարձավ անդամ ընկերության գործունեությանն ու խոսեց Գերմանական տնտեսական միավորման աշխատանքի և առաքելության մասին։