DWV

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ԳՏՄ անդամների 2022 թվականի եզրափակիչ հանդիպումը։ Գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և զեկուցեց ԳՏՄ-ի 2022 թվականի գործունեության մասին՝ կարևորելով հաջող համագործակցությունը Berlin Economics-ի (GET), Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի, Bayern International-ի և բազմաթիվ այլ ընկերությունների հետ։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր անդամներին ակտիվ համագործակցության համար և կոչ արեց շարունակական ներգրավվածություն ունենալ ապագա բոլոր նախաձեռնություններում:

Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն իր խոսքում շատ կարևոր որակեց ԳՏՄ-ի դերը գերմանա-հայկական տնտեսական համագործակցության զարգացման և պահպանման գործում և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին։

Գալիք 2023 թվականը, անկասկած, բեղմնավոր տարի է լինելու՝ լի նոր մարտահրավերներով ու հնարավորություններով։