
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման անդամների տարեկան հանդիպումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն ու ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառման ընթացքում Գյոթե Ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը խոսեց Հայաստանում Գյոթե Ինստիտուտի բացման և վերջինիս «Բիզնես համագործակցության շրջանակ» նախաձեռնության մասին, որին կարող են միանալ նաև հայկական ընկերությունները։
ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը ներկաներին զեկուցեց 2024 թվականին միավորման կատարած աշխատանքների, նախաձեռնությունների, կազմակերպած միջոցառումների և մի շարք այլ կարևոր իրադարձությունների, գերմանական գործընկերների հետ ունեցած համագործակցությունների մասին։ Տիկին Նավասարդյանը մասնակիցներին ներկայացրեց նաև 2025 թվականի անելիքներն ու արդեն իսկ պլանավորած ծրագրերը։
Միջոցառման ընթացքում վերընտրվեց ԳՏՄ Վարչական խորհրդի երկու անդամ։ ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահը ներկայացրեց նաև խորհրդի նախաձեռնություններն ու նպատակները։
Միջոցառումը հիասքանչ հնարավորություն էր մեկ անգամ ևս հանդիպելու, 2025 թվականի համար դրված նպատակները քննարկելու և միավորման անդամների միջև նոր բիզնես կապեր հաստատելու համար։