Սեպտեմբերի 19-ից 21-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցավ Intertabac-ը՝ սիգարի ինդուստրիայի աշխարհում խոշորագույն ցուցահանդեսներից մեկը, որի ընթացքում Գերմանական տնտեսական միավորման անդամ «Սթոուն Այլնդ» ընկերությունը <<Վանակատ>> բրենդով իր առանձին տաղավարում ներկայացրեց օբսիդիան քարից պատրաստված աքսեսուարների շարքը։
Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն գնահատելու օբսիդիան քարից պատրաստված աքսեսուարների որակը, ինչպես նաև ծանոթանալու դրանց առանձնահատկություններին՝ իբրև ոչ միայն ֆունկցիոնալ, այլև էսթետիկ առարկաների։
Intertabac-ը «Սթոուն Այլնդ» ընկերության համար հիանալի հնարավորություն էր ինչպես նոր գործընկերություններ հաստատելու, այնպես էլ սեփական ապրանքների մասին տեղեկություններ տարածելու համար։ «Սթոուն Այլնդ»-ի ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացրել էր այցելուների բարձր հետաքրքրությունն ու դրական արձագանքները։
«Սթոուն Այլնդը» ուրախ է իր աքսեսուարները սիգարի ինդուստրիայի միջազգային ցուցահանդեսում ներկայացնելու հնարավորության համար, և վստահ է, որ դրանք կդառնան սիրելի ընտրություն իր հաճախորդների շրջանում։
Ընկերության նպատակն է շարունակել զարգացնել սեփական արտադրանքը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջները և շուկայի միտումները, իսկ Intertabac-ը այդ ճանապարհին կարևոր հանգրվան էր։