DWV

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը այցելել է ԳՏՄ անդամ Thermorex ՓԲԸ։

Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Անտոնյանը և Եվրոպական ու ամերիկյան համագործակցության պատասխանատու Սերժ Թումանյանը ներկայացրել են ընկերության գործունեությունը՝ մասնավորապես համագործակցությունը Գերմանիայի հետ։

Thermorex-ը մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է 1987 թվականին: Ավելի քան 30 տարի ընկերությունը մշակում և արտադրում է բիմետալիկ թերմոստատներ և ջերմաստիճանի սահմանափակիչներ և հաջողությամբ դրանք մատակարարում բիզնեսներին ամբողջ աշխարհում:

Թերմոստատներն իրենց լայն կիրառությունն ունեն կենցաղային տեխնիկայի ավտոմոբիլաների և էլեկտրոնիկայի արտադրության , ճարտարագիտության և արդյունաբերության, երկաթուղային ենթակառուցվածքների և աերոնագնացության մեջ։

Thermorex-ը այն շատ քիչ ընկերություններից մեկն է, որն արտադրում է բիմետալիկ թերմոստատներ հատուկ տեխնիկական պարամետրերով, ինչպիսիք են ջերմաստիճանի սահմանների լայն շրջանակը, բարձր ճշգրտությունը, ցածր կոնտակտային դիմադրությունը և ամուր հիստերեզը:

Բիմետալիկ թերմոստատները մեծ քանակով արտահանվում են Եվրոպական երկրներ և իրենց մեծ պահանջարկն ունեն նաև Գերմանական շուկայում։

Thermorex-ի ընտրելու առավելություններ են `

  • Բարձր ճշգրտություն (մինչև 1%)
  • Ցածր շփման դիմադրություն — (≤5mΩ)
  • Սուր հիստերեզ
  • Ջերմաստիճանի սահմանների լայն շրջանակ՝ -45°C-ից +425°C
  • Հաճախորդների հատուկ կարիքների համար լուծումներ գտնելու մտադրություն