DWV

Հոկտեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական հեռանկարները» խորագրով տեղեկատվական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում Գերմանիայի տնտեսական թիմի ներկայացուցիչները, ղեկավար պրն․ Ռիկարդո Ջյուչիի գլխավորությամբ, ներակայացրեցին 2021 թ․ երկրորդ կիսամյակի ՀՀ տնտեսական ցուցիչները, աճի հեռանկարները և ընդհանուր վիճակագրական տվյալներ։

Մեր երկրի համար փորձագետները 2021թ-ին կանխատեսում են 5,5% տնտեսական աճ, որը ,թերևս, կապվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքերի հետ։ Ի հակադրություն այս ամենի՝ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի նվազում մինչև 2,1% ։

Տնտեսական աճի համար առանձնակի խթան է հանդիսանում հանքարդյունաբերության, մասնավորապես՝ մետաղների զարգացման և արտահանման գործոնը։ Այնինչ զբոսաշրջության գնալով նվազող տեմպերը իրենց հետքն են թողնում տնտեսական ցուցիչների վրա։

Ըստ փորձագետների, ցուցանիշների նվազման միտումը նկատվել է այսպես կոչված քովիդյան շոկի և պատերազմի արդյունքում։

Պատվիրակության 4-օրյա այցի ընթացքում, ԳՏՄ-ի գործադիր տնօրեն տկն․ Նավասարդյանի ուղեկցությամբ հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ֆին․ նախարար պրն․ Տ․ Խաչատրյանի, Էկոնեմիկայի փոխնախարար՝ պրն․ Ռաֆայել Գևորգյանի, ինչպես նաև փոխվարչապետի խորհրդական՝ տկն․ Ա․ Բաբայանի հետ։ Գերմանական տնտեսական թիմը, Բեռլին Էքոնոմիքսը այցը գնահատեցին արդյունավետ։

Կառավարության անդամներին առաջարկներ արվեց նաև անհրաժեշտ ոլորտներում ընդգրկել նոր փորձագետների և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Առանձնակի կարևորության է արժանի հանդիպումը Եվրամիության դելեգացիայի ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ։ Փորձագետների այցի նպատակն էր խոսել 2021-ի մակրոտնտեսական կանխատեսումների մասին, ներկայացնել 2020-ի ներդրումային դաշտի վերաբերյալ հետազոտությունը, քննարկել ապագա տնտեսական կանխատեսումներին վերաբերող հարցեր։

Գերմանական տնտեսական թիմի այցի ընթացքում պատիվ ունեցանք ծանոթանալ նաև GET-հայաստանյան նոր ներկայացուցիչ Էմիլի Հետչելի հետ: Կազմակերպվեց առանձին հանդիպում և բիզնես-ընթրիք ԳՏՄ նախագահության անդամների և խորհրդատվական մարմնի անդամների հետ, որի ընթացքում կողմերը փոխանակվեցին հետագա համագործակցության նոր գաղափարներով: