DWV

Մայիսի 13-ին Գերմանական տնտեսական միավորումն իր գործընկեր Hannoverimpuls-ի հետ միասին միավորման անդամների համար կազմակերպել էր վեբինար «Հաննովերի

շրջան — Ձեր բիզնեսի դարպասը դեպի գերմանական և եվրոպական երկրների շուկաներ» խորագրով։

Վեբինարի առաջին հատվածում Հանովերիմպուլսի մեր գործընկերները Գերմանական տնտեսական միավորման անդամներին ներկայացրեցին Հանովերի շրջանը, վերջինիս առավելություններն ու կարևորությունը այնտեղ բիզնեսն ընդլայնելու համար։ Ներկաները ծանոթացան Հանովերում գործող խոշոր ընկերությունների ցանկին, ստացան տեղեկատվություն տեղի ավելի ակտիվ ոլորտների մասին։

Վեբինարի երկրորդ հատվածն արդեն Հանովերում բիզնես մեկնարկելիս ընկերությունների համար առկա հնարավորությունների մասին էր, որը ներառում է ինչպես խորհրդատվություն գործընթացի տարբեր փուլերում, այնպես էլ ֆինանսական տարբեր աջակցություններ բիզնեսը Հանովերում ընդլայնելու համար։

Վեբինարի վերջին հատվածում նախատեսված էր հարց ու պատասխանի փուլ, որի ընթացքում մասնակիցները տվեցին իրենց հետաքրքրող տարբեր հարցեր հարկային համակարգի, գործընթացի ձեռնարկման մասին։