DWV

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման տարեմուտի ընդունելությունը։ Միջոցառմանը հրավիրված էին միավորման անդամ-ընկերությունները, վարչական խորհրդի և խորհրդատվական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և այլ գերմանական կազմակերպություններից գործընկերներ։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանն ու միավորման վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։ Տիկին Նավասարդյանը ներկայացրեց ներկաներին Գերմանիա կատարած իր գործնական այցից որոշ մանրամասներ։ Միջոցառման ընթացքում խոսվեց նաև Գերմանիայում տեղի ունեցող կարևոր ցուցահանդեսների, ինչպես նաև SES (Ավագ փորձագետների ծառայություն) ծրագրի մասին։ Առանձին ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։
Փոքր հյուրասիրությունից հետո ելույթներով հանդես եկան նաև նաև Գերմանական տնտեսական միավորման որոշ նոր անդամ-ընկերություններ, այդ թվում Խաչատուրով Գրուպը («Լիբհեռ» ընկերության ներկայացուցիչ ), Զիգզագ, Էլ Էլ Քոնսալթինգ, Զանգակ Գրատուն, Այ Այ Սեկ ընկերությունները։
Անչափ շնորհակալ ենք մեր անդամներին ներկայության և ակտիվ մասնակցության համար։ Վստահ ենք, որ նման միջոցառումները ունենալու ենք շարունակական բնույթ։