DWV

Ապրիլի 16-ին Գերմանական տնտեսական միավորումը (DWV) Հայաստանում նշեց իր հիմնադրման 10-ամյակը՝ ամփոփելով գերմանա-հայկական գործարար հարաբերությունների զարգացմանը, գործընկերությունների ամրապնդմանը և երկկողմ գործարար համայնքի ձևավորմանն ուղղված մեկ տասնամյակի գործունեությունը։

Հոբելյանական միջոցառումը համախմբել էր DWV-ի անդամներին Հայաստանից և Գերմանիայից, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերներին՝ միասին անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ձեռքբերումներին։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը (տեսաուղերձով), ինչպես նաև Գերմանիայի Տնտեսության Արևելյան Բիզնես Ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ալյոնա Ակուլիչը։

Բանախոսները կարևորեցին Գերմանական տնտեսական միավորման դերը հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման, գործարար համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև նոր կապերի ձևավորման գործում։ Նրանք անդրադարձան նաև հայ-գերմանական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով հետագա տնտեսական համագործակցության մեծ ներուժը։

Գերմանական տնտեսական միավորումն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին և հովանավորներին, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ միջոցառման հաջող իրականացումը։

Ոսկե հովանավորներ՝ Optima Trade, Alfa Pharm, TeamViewer Armenia, Codeex, Berlin Optic, Bacon Products, United Technical Service, Yerevan-Audit Consult, Gyumri Beer, Ri Trend (Outfit AM), Gourmet Lab։

Արծաթե հովանավորներ՝ SCHNEIDER GROUP Armenia, Gebrüder Weiss Armenia, Megafood Armenia և Սերգեյ Բրուտյան։