DWV

Մարտի 7-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման թերևս ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ ԳՏՄ անդամների տարեկան ժողովը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը, ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանն ու Հայաստանում ԳԴՀ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը։
Միջոցառման ընթացքում միավորման նոր անդամները հանդես եկան ելույթներով և ներկայացրեցին իրենց ընկերությունները։
Հաջորդիվ տիկին Նավասարդյանը զեկուցեց մասնակիցներին 2023 թվականին կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, միջոցառումների և համագործակցությունների մասին, ինչպես նաև խոսվեց 2024 թվականին պլանավորվող ծրագրերի մասին։ Ներկայացվեցին 2023 թվականի վերստուգիչ մարմնի կողմից կատարված աուդիտի արդյունքներն ու քվեարկության դրվեց ընթացիկ տարվա բյուջեն։
Տեղի ունեցավ միավորման վարչական խորհրդի մեկ նոր անդամի ընտրություն և ես երկու անդամների վերընտրություն։
Միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը ներկայացրեց միավորման ծրագրեն ու նպատակները, նոր նախաձեռնությունները, որին հաջորդեց հարց ու պատասխան։ Վերջինիս ընթացքում միավորման անդամ-ընկերությունները հանդես եկան տարբեր առաջարկներով և շնորհակալություն հայտնեցին միավորմանը գործունեության ու կատարած աշխատանքի համար։
431490919_1189969708697963_782742946977789036_n
431230496_1189972518697682_4382031373484247907_n
431207572_1189971848697749_7182353145226668155_n
431195165_1189969645364636_2238840210265565691_n
431185266_1189972338697700_5329621599583024883_n
431170975_1189969945364606_4362480194814568019_n