DWV

DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր Ձեզ ենք ներկայացնում DWV անդամ Ֆորա ՍՊԸ-ն՝ Սիքսթ Հայաստան։

1912-ին Մյունխենում Մարտին Սիքսթի կողմից հիմնված ՍԻՔՍԹ ավտոմեքենաների վարձույթի ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ տրանսպորտային ծառայությունների մատակարար, որն առ այսօր շարունակում է ընդարձակվել։ Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում ՍիՔՍԹ-ն արդեն շուկայի առաջատարն է։
Որպես Գերմանական առաջատար  մատակարար, ՍԻՔՍԹ-ը հաջողությամբ ընդարձակվում է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այն հասանելի է ավելի քան 110 երկրում2100 մասնաճյուղերում, ավելի քան 270,000 մեքենայով։
ՍԻՔՍԹ-ը բիզնես և մասնավոր հաճախորդներին իր առցանց հարթակների միջոցով առաջարկում է ավտովարձույթի, ճանապարհորդության, լիզինգի և ավտոմեքենայի վաճառքի ծառայությունների ոլորտներում ընտրության լայն շրջանակ։
Սիքսթն իր հաճախորդներին մատչելի գներով տրամադրում է բարձր դասի մեքենաներ։ Աշխարհի լավագույն ավտոարտադրողների վերջին մոդելների սպորտային, ամենագնաց և բեռնատար ավտոմեքենաներով՝ ՍԻՔՍԹ-ը բավարարում է իր բոլոր հաճախորդների պահանջները։
2007թ․-ի հուլիսին ՍԻՔՍԹ-ը հաստատեց իր  ներկայությունը Հայաստանում, դառնալով այնպիսի ընկերությունների խմբի մի մասը, որոնք ներկայացնում են հանրահայտ Land Rover, Jaguar, Nissan, Renault, Geely, Zeekr ընկերությունները։

Հայաստանյան ՍԻՔՍԹ-ը իր հաճախորդներին ներկայանում է մեքենաների լայն ընտրանիով և 3 վարձակալության կայաններով։

Գերմանական տնտեսական միավորման անդամների համար գործում է հատուկ 10% զեղչ։

Ընկերության, ընկերության ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիայում.