DWV

Գերմանական տնտեսական միավորումը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր աշխատաժողով միջազգային փորձագետ դոկտոր Սառա Բաբայանի հետ՝ «Ինտենսիվ բանակցություններ» թեմայով։ Աշխատաժողովի ավարտից հետո մենք ստացել էինք բազում դրական կարծիքներ և հարցումներ՝ այն կրկնելու խնդրանքով։ Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 31-ին մենք կազմակերպեցինք ևս մեկ աշխատաժողով բոլոր այն անդամների համար, ովքեր չէին կարողացել մասնակցել առաջին հանդիպմանը։

Վորքշոփի ընթացքում ներկաները ծանոթացան բանակցություններ վարելու հմտություններին, FBI մարտավարությանը, բանակցությունների կարևոր փուլերին, բանակցություններ վարելիս տոնայնության, մարմնի լեզվի և բովանդակության կարևորությանը: Հնդիպման վերջին հատվածում ստացված գիտելիքները ամրապնդվեցին պրակտիկ վարժության միջոցով: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

Շնորհակալություն են հայտնում ներկաներին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև տիկին Սառա Բաբայանին նման հետաքրքիր և ինտերակտիվ աշխատաժողով վարելու համար: