DWV

2024 թվականի հունվարի 19-ից Բեռլինում մեկնարկեց «Կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը հրավիրված էին տարբեր երկրների Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարություններից ներկայացուցիչներ: Հայաստանից պատվիրակությունը, ինչպես նաև Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը նույնպես ներկա էին միջոցառմանը: Բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը։

Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես եկավ միասնական տաղավարով։

Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում էր շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։