Գերմանական տնտեսական միավորման (DWV) համար անցած շաբաթը հագեցած էր հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հանդիպումներով։
Շաբաթվա ընթացքում միավորումը հյուրընկալեց գերմանացի և հայ գործընկերների ու հյուրերի, այդ թվում՝ German Agribusiness Alliance-ի (GAA) ներկայացուցիչ դոկտոր Պեր Բրոդերսենին, Deutsche Forfait AG-ի ներկայացուցիչ Գուիդո Յանցենին, հանդիպումներ ունեցավ CARD Group-ի ներկայացուցիչների, Սաքսոնիայի գործարար պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների և հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Գերմանական տնտեսական միավորումը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին բաց և բովանդակալից քննարկումների, արժեքավոր առաջարկների և հետագա համագործակցության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։