Օգոստոսի 6-ին Գերմանական տնտեսական միավորման անդամները՝ արտադրողներ և արտահանողներ, հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձ.Գ. տիկին Կլաուդիա Բուշի հետ՝ բաց և կառուցողական քննարկման շրջանակում։
Քննարկման առանցքում էին եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, արտահանման դիվերսիֆիկացումը, ինչպես նաև առկա լոգիստիկ մարտահրավերները։
Շնորհակալություն ենք հայտնում տիկին Բուշին քննարկման և Հայաստանի, Գերմանիայի ու Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանն ուղղված ներգրավվածության համար։
Գերմանական տնտեսական միավորումը հետագայում ևս շարունակելու է կազմակերպել նման հանդիպումներ իր անդամների մասնակցությամբ։