DWV

Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանը հունվարի 18-ին հրավիրված էր մասնակցելու Հայաստանից ժամանած ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության, Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի(OA) և գերմանական տարբեր ընկերությունների հետ հանդիպմանը: Քննարկվեցին ՀՀ տնտեսական ոլորտի առկա առաջնահերթություններն ու համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։

Նախարարը պատասխանել է գերմանացի գործարարների կողմից բարձրացված հարցերին։