DWV

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «ՀՀ տնտեսական մոնիթոր» խորագրով հանդիպումը, որը հատուկ կազմակերպվել էր Գերմանական տնտեսական միավորման անդամների համար։

Միջոցառման ընթացքում մեր գործընկեր Berlin Economics / German Economic Team-ի փորձագետները ներկայացրին իրենց վերջին հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները։ Քննարկվեցին մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝ Իրանի շուրջ ռազմական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, էներգետիկ ոլորտի վերլուծության հիմնական արդյունքները, Հայաստանում գազի պահեստավորման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսական այլ կարևոր զարգացումներ։