
Սեպտեմբերի 25-ին Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների համար կազմակերպել էր վորքշոփ «Կատեգորիաների կառավարում՝ Էֆեկտիվ բիզնեսի գրավականը ժամանակակից առևտրի ոլորտում» խորագրով։ Դասընթացը վարում էր ECR (Efficient Consumer Response) ասոցիացիայի փորձագետ Հայկանուշ Տոնոյանը։
Միջոցառման ընթացքում խոսվեց կատեգորիաների կառավարման մեթոդի, դրա առանձնահատկությունների, աշխարհի առաջատար ընկերություններում մեթոդի կիրառման և վերջինիս արդյունավետության մասին։ Քննարկվեցին գնորդի տեսակներն ու տարբեր իրավիճակներում նրանց վարքագծերը։ Տեսական գիտելիքներն ամրապնդվեցին գործնական խմբային առաջադրանքների միջոցով։