DWV

Նոյեմբերի 17-ին Գյոթե կենտրոնում կայացավ Եվրոպական բիզնես ասոցիացիայի, Գերմանական տնտեսական միավորման կազմակերպության, Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի և InterNations-ի հետ համատեղ իրականացրած «Մշակույթ և բիզնես» ցանցային հանդիպումը:

Միջոցառման ընթացքում կազմակերպությունները ներկայացրեցին իրենց գործունեությունը, քննարկվեցին մշակույթի և բիզնես ոլորտների նմանությունները, միմյան աջակցելու, միմյանց հետ համագործակցելու հնարավորությունները, միասին նոր նախաձեռնություններ զարգացնելու տարբերակները։ 

Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր անդամների շրջանում, և շատ ուրախ ենք, որ մեր անդամներից շատերը մասնակցեցին դրան։