DWV

ԳՏՄ անդամների տարեկան ժողով

Մարտի 7-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման թերևս ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ ԳՏՄ անդամների տարեկան ժողովը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը, ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանն ու Հայաստանում ԳԴՀ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը։Միջոցառման ընթացքում միավորման նոր անդամները հանդես եկան ելույթներով և ներկայացրեցին իրենց ընկերությունները։Հաջորդիվ տիկին Նավասարդյանը զեկուցեց մասնակիցներին 2023 թվականին կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, միջոցառումների և համագործակցությունների մասին, ինչպես նաև խոսվեց 2024 թվականին պլանավորվող ծրագրերի մասին։ Ներկայացվեցին 2023 թվականի վերստուգիչ մարմնի կողմից կատարված աուդիտի արդյունքներն ու քվեարկության դրվեց ընթացիկ տարվա բյուջեն։Տեղի ունեցավ միավորման վարչական խորհրդի մեկ նոր անդամի ընտրություն և ես երկու անդամների վերընտրություն։Միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը ներկայացրեց միավորման ծրագրեն ու նպատակները, նոր նախաձեռնությունները, որին հաջորդեց հարց ու պատասխան։ Վերջինիս ընթացքում միավորման անդամ-ընկերությունները հանդես եկան տարբեր առաջարկներով և շնորհակալություն հայտնեցին միավորմանը գործունեության ու կատարած աշխատանքի համար։