DWV

ԳՏՄ Անդամների տարեկան հանդիպում

7 Մարտի, 2024
14:30 - 17:30
Location: Best Western Plus Congress Hotel

Մարտի 7-ին` ժամը 14:30 -ին, սիրով հրավիրում ենք Ձեզ Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, Բոլլ սրահ (Իտալիայի փող. 1)` մասնակցելու DWV/ԳՏՄ անդամների Տարեկան ժողովին։ Տարեկան ժողովի ընթացքում մեր անդամներին մանրամասն կներկայացվեն 2023 թվականին Գերմանական տնտեսական միավորման կատարած աշխատանքների զեկույցը, 2024 թվականին ակնկալվող ծրագրերի համառոտագիրը, բացի այդ կներկայացվեն աուդիտի տվյալներն ու  տեղի կունենա վարչական խորհրդի նոր անդամների ընտրություն։ Միջոցառման ընթացքում […]

ՀՀ տնտեսական մոնիթորինգ

29 Փետրվարի, 2024
14:00 - 15:30
Location: Marriott Hotel Yerevan

DWV-ի սիրելի անդամներ, 2024 թ․ փետրվարի 29-ին սիրով հրավիրում ենք Ձեզ Երևանի Մարիոթ հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահ մասնակցելու «ՀՀ տնտեսական մոնիթորինգ» թեմայով տեղեկատվական միջոցառմանը։ Մոնիթորինգը կներկայացնեն Գերմանական տնտեսական թիմի (Berlin Economic)  ներկայացուցիչները։  Միջոցառման առաջին հատվածում՝ 14:00-ից 14:30-ը, նախատեսվում է սուրճի ընդմիջում և նեթվորքինգ։ Իսկ երկրորդ հատվածում բուն զեկույցից բացի նախատեսվում է նաև հարց ու պատասխան, […]

Մշակույթ և Բիզնես

17 Նոյեմբերի, 2023
19:00
Location: Goethe Center Yerevan, 1 Mher Mkrtchyan Str.
Culture meets Business_visual

Հարգելի գործընկերներ, Նոյեմբերի 17-ին Գյոթե կենտրոնը, Եվրոպական բիզնես ասոցիացիան, Գերմանական տնտեսական միավորումը, Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն և InterNations-ը հրավիրում են բոլորին «Մշակույթ և բիզնես» ցանցային հանդիպման: Ի՞նչ նմանություններ կարելի է գտնել ոլորտների միջև: Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ աջակցել միմյանց: Ի՞նչ համատեղ նախաձեռնություններ կարող ենք զարգացնել։ Մեր նպատակն է նպաստել արվեստի և բիզնեսի համայնքների համագործակցությանը։ Մասնակից կազմակերպությունները կներկայացեն իրենց ընթացիկ և ապագա ծրագրերը, կխոսեն իրենց առաջնայնությունների և խնդիրների մասին, որից […]

Be My Guest միջոցառում Sunland-ում

10 Հոկտեմբերի, 2023
14:00 - 17:00
Location: Sunland Betrieb
4e93ceef

DWV սիրելի  անդամներ ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հաջորդ «Be My Guest» միջոցառան շրջանակում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, մեկնելու ենք Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղ՝ այցելելու DWV անդամ Sunland կազմակերպությունը: Այս միջոցառման ընթացքում մենք կծանոթանանք չոր մրգերի, սառեցված բանջարեղենի և պահածոների արտադրության տարբեր փուլերին: Այնուհետև մենք հնարավորություն կունենանք համտեսելու ապրանքներն ու ցանկության դեպքում կատարելու գնումներ։ Խնդրում ենք հաստատել […]

Տնտեսական մոնիթորինգ

13 Սեպտեմբերի, 2023
15:30
Location: Ramada Hotel Yerevan
ANI_2354-min

DWV սիրելի անդամներ, սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ին, Ռամադա հյուրանոցում կայանալիք Գերմանական տնտեսական միավորման և «Բեռլին Էկոնոմիկսի» համատեղ միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվեն «Բեռլին Էկոնոմիկսի» կողմից արված վերջին վեց ամիսների ՀՀ տնտեսության վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև ներկայացուցիչներ այլ գերատեսչություններից։ Օր՝ 13.09.2023, ժամը՝ 15:30 Վայր՝ Ռամադա Հոթել (Փավստոս Բուզանդ […]

christina-wocintechchat-com-Q80LYxv_Tbs-unsplash

DWV-ի սիրելի անդամներ, Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ միավորման նախաձեռնությամբ և հրավերով Հայաստան կայցելի բանակցությունների ոլորտում միջազգային փորձագետ հայազգի դոկտոր Սառա Բաբայանը, ով սեպտեմբերի 7-ին թրեյնինգ կվարի բացառապես DWV միավորման անդամների համար։ Ինտերակտիվ թրեյնինգի ժամանակ դուք կծանոթանաք FBI բանակցային հիմնական գործիքներին և ռազմավարությանը, որով կկարողանաք բարելավել գնման և/կամ վաճառքի բանակցությունները ևս մեկ աստիճանով։ Բաց մի թողե՛ք […]