DWV

Մեր՝ «DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր ձեզ ենք ներկայացնում Շնայդեր Գրուպը։ 

2023 թվականից սկսած Շնայդեր Գրուպը աջակցել է միջազգային ընկերություններին մուտք գործելու, հաստատվելու և ընդլայնվելու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շուկաներում։ Որպես կամուրջներ կառուցող Արևմուտքի և Արևելքի միջև՝ Ուլֆ Շնայդերը հիմնադրեց իր ընկերությունը իր առջև ունենալով նպատակ՝ դյուրին դարձնել միջազգային ընկերությունների մուտքը տվյալ տարածաշրջանների շուկաներ։

Շնայդեր Գրուպի պորտֆոլիոն ներառում է ծառայությունների լայն փաթեթ՝ շուկայի վերլուծությունից և գործընկերների որոնումից մինչև համապարփակ հաշվապահական աջակցություն, իրավական և հարկային խորհրդատվություն, բիզնես գործընթացների արդյունավետության վերլուծություն և օպտիմալացում՝ հիմնված լավագույն թվային լուծումների վրա: Ընկերությունը հոգում է բոլոր կողմնակի, ոչ հիմնային խնդիրների համար, որպեսզի իրենց հաճախորդները կարողանան ամբողջությամբ կենտրոնանալ բիզնես զարգացման վրա։

Շնայդեր Գրուպն ունի գրասենյակներ Հայաստանում, Ավստրիայում, Բելառուսում, Գերմանիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։

Վստահելի, ուժեղ և դինամիկ՝ այս ամենը Շնայդեր Գրուպի մասին է։

Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիաներում.