DWV

2026 թվականի սեպտեմբերի 10-ին Գերմանական տնտեսական միավորումը (DWV) հյուրընկալեց Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության (BMWE) ներկայացուցիչներ դոկտոր Նորբերտ Շուլտեսին և Օմար Շարիֆիին՝ միավորման վարչական խորհրդի և խորհրդատվական մարմնի անդամների հետ համատեղ հանդիպման շրջանակում։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի, Գերմանիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ընթացիկ զարգացումներին, Հայաստանի արտաքին առևտրային կապերի դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև հայ-գերմանական տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։

Հայաստան կատարած այցի շրջանակում նախարարության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։

Գերմանական տնտեսական միավորումը կարևորում է քաղաքական և տնտեսական մակարդակներում անմիջական երկխոսությունը և շարունակելու է աջակցել նման գործընթացներին՝ ներկայացնելով իր անդամ ընկերությունների տեսակետներն ու շահերը, նպաստելով նոր համագործակցությունների ձևավորմանը և Հայաստանի ու Գերմանիայի գործարար կապերի ամրապնդմանը։