
Հունվարի 22-ին Գերմանական տնտեսական միավորումն այցելեց «Մետրոշին» շինարարական ընկերություն։
Միավորման ներկայացուցիչների և անդամ ընկերությունների համար կազմակերպվել էր շրջայց, ինչպես նաև պրեզենտացիա, որի ընթացքում ներկայացվեցին միավորման պատմությունը, արդեն իրականացված ծրագրերը, ինչպես նաև տեսլականն ու առաքելությունը։
Այցի ընթացքում մեր և «Մետրոշին» ընկերության գործադիր տնօրենի կողմից կնքվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում ընկերությունը պաշտոնապես անդամակցեց Գերմանական տնտեսական միավորմանը։
Միջոցառման պաշտոնական հատվածից հետո մասնակիցների համար նախատեսված էր հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները շարունակեցին իրենց շփումները ոչ պաշտոնական միջավայրում։