DWV

ոնրադ Ադենաուեր հիմնադրամը Վիեննայի Միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի և Բերթելսման հիմնադրամի հետ միասին նոյեմբերի 30-ին կազմակերպել էր քննարկում, որի շրջանակներում ներկայացվեցին “Keeping friends closer: Why the EU should address new geo-economic realities and get its neighbours back in the fold” խորագրով հետազոտության արդյունքները։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը և Բերթելսման հիմնադրամի, «Արևելյան Եվրոպա և ԵՄ հարևանություն» ծրագրի ավագ փորձագետ Միրիամ Քոսմելը։ Վիեննայի միջազգային տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնտեսական հարցերով հետազոտող Օլգա Պինդյուկը համառոտ ներակայացրեց հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրության նպատակն է եղել գնահատել ԵՄ տնտեսական փոխկապակցվածությունը իր արևելյան հարևան երկրների հետ։ Այդ տնտեսական փոխկապակցվածության գնահատումը վերաբերում է հինգ ոլորտների՝ առևտուր, ֆինանսներ, տեխնոլոգիաներ և նոու-հաու, ենթակառուցվածքներ և աշխատուժի շարժունակություն:

Միջոցառումը շատ տեղեկատվական և հետաքրքիր էր։  

Խորապես շնորհակալ ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին մեր միավորման անդամներին մշտապես նման հետաքրքիր և կարևոր միջոցառումներին ընդգրկելու համար։