DWV

Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք մեկնարկում ենք «DWV Members: Growing Together» տեղեկատվական շարքը, որի ընթացքում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի Ձեզ կներկայացնենք Գերմանական տնտեսական միավորման անդամներից մեկին։
Այսօր մենք ուրախ ենք Ձեզ ներկայացնել Hayasa Hospitality Group-ը:
Հիմնադրվելով 2022 թվականին՝ Hayasa Hospitality Group-ի նախագծերը ներառում են հյուրանոցներ և բնակարաններ Հայաստանում, պահպանելով մշակութային ժառանգությունն ու բնական գեղեցկությունը, Հայաստան այցելող ճանապարհորդներին ապահովելու բարձրորակ կացություն և ծառայություն:
Hayasa Hospitality Group-ը ձգտում է գերազանցել հյուրերի ակնկալիքները բարձրակարգ սպասարկմամբ և հարմարություններով:
Հայասա հյուրանոց Երևանը՝ առաջին նախագիծը, բացվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին և գտնվում է Լեոյի 54 հասցեում՝ Սարյան և Պարոնյան փողոցների անմիջապես հարևանությամբ։
Ներկայումս Hayasa Hospitality Group-ը առաջարկում է նաև յոթ բնակարան, որոնք գտնվում են Երևանի կենտրոնում՝ Hayasa Apartments ապրանքանիշով:
Առաջիկա նախագծերը ներառում են՝
Hayasa Hotel Old Yerevan — բացումը 2024թ
Գյումրի «Հայասա» հյուրանոց — բացումը 2025թ
 

Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիաներում.