Be My Guest Տիգրան Մեծ հրատարակչությունում

Ապրիլի 16-ին Be My Guest միջոցառումների շրջանակում Գերմանական տնտեսական միավորումը՝ իր մի շարք անդամ-ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, այցելեց միավորման անդամ Տիգրան Մեծ հրատարակչություն։Այցի ընթացքում մենք ծանոթացանք Հայաստանի խոշոր և ամենահին տպագրատան պատմությանը, մատուցած ծառայությունների ցանկին ու առավելություններին։Տեսական հատվածին հաջորդեց շրջայցը տպագրատան տարբեր արտադրամասերում, որտեղ մենք ծանոթացանք արտադրական տարբեր գործընթացներին և մատուցվող ծառայությունների լայն հնարավորություններին։Այցն ամփոփվեց հյուրասիրությամբ և նեթվորքինգով , որի ընթացքում ունեցանք կարճ տեսազանգ Գերմանիայում գտնվող մեր միավորման նոր անդամ Լուսինե ֆոն Վրանգելի հետ և ծանոթացանք տիկին Վրանգելի առաջարկած ծառայություններին։Շնորհակալություն ենք հայտնում Տիգրան Մեծ հրատարակչությանը նման ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։
«ՀՀ տնտեսական մոնիթորինգ»՝ համատեղ միջոցառում Բեռլին Էկոնոմիկսի հետ

Ապրիլի 3-ին մենք ունեցանք հագեցած միջոցառում Գերմանական տնտեսական թիմի / Berlin Economics-ի հետ՝ Հայաստանի տնտեսական մոնիթորինգի վերաբերյալ:Berlin Economics-ի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց վերլուծության վերջին արդյունքները Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ տրամադրելով արժեքավոր տեղեկատվություն երկրի տնտեսական աճի, մարտահրավերների և հնարավորությունների մասին:Բացի այդ Berlin Economics-ի ներկայացուցիչները կիսվեցին նաև իրենց ուսումնասիրության արդյունքներով ՀՀ էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցեց Գերմանական տնտեսական միավորման ավելի քան 40 անդամ-ընկերություն: Միջոցառման ավարտական հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի այցը Հայաստան

Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քաղաքական հանդիպումներից զատ կիզակետում էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման գործընթացն ու մշակութային համագործակցության խորացումը։ Մարտի 31-ին նախագահը այցելել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ տեղի է ունեցել նաև մշակութային ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց նաև Գերմանական տնտեսական միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։
Ղեկավարների նեթվորքինգ հանդիպում

Մարտի 20-ին «UWC Dilijan»-ում «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը կազմակերպել էր ղեկավարների հանդիպում։ Միջոցառման մի հատվածը նվիրված էր «Նեթվորքինգը՝ որպես ղեկավարների առաջնորդության ռազմավարական գործիք» թեմայով դինամիկ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին տարբեր ասոցեացիաների ներկայացուցիչներ։ Գերմանական տնտեսական միավորման կողմից քննարկումներին մասնակցեց միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։
Հայ-գերմանական բիզնես դիալոգ

Մարտի 20-ին տեղի ունեցավ «Հայ-գերմանական բիզնես դիալոգ» առցանց միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss der Deutschen Wirtschaft), «Էնթերփրայզ Արմենիայի» և Գերմանական տնտեսական միավորման կողմից։ Ուրախ ենք արձանագրել, որ միջոցառմանը մեզ միացել էին ավելի քան 57 մասնակից։ Միջոցառման ընթացքում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը տրամադրեց կարևոր տեղեկատվություն Հայաստանի ներքին և աշխարհաքաղաքական անվտանգության վերաբերյալ , ինչը մեծ նշանակություն ունի օտարերկրյա ընկերությունների և ներդրողների համար։ Միջոցառման խոսնակներից Բեռլին Էկոնոմիկսի ներկայացուցիչ դոկտոր Ռիկարդո Ջիուչին ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց կատարած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, իսկ Էնթրփրայզ Արմենիայի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը խոսեց Հայաստանում ներդրումային միջավայրի, պետական աջակցությունների և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ։ Միջոցառումը վարեցին Գերմանիայի տնեսության արևելյան հանձնաժողովի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ալենա Ակուլիչը և Հայաստանում Գերմանական տնտեսական միացորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան։
ԳՏՄ անդամների տարեկան ժողով

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման անդամների տարեկան հանդիպումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն ու ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառման ընթացքում Գյոթե Ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը խոսեց Հայաստանում Գյոթե Ինստիտուտի բացման և վերջինիս «Բիզնես համագործակցության շրջանակ» նախաձեռնության մասին, որին կարող են միանալ նաև հայկական ընկերությունները։ ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը ներկաներին զեկուցեց 2024 թվականին միավորման կատարած աշխատանքների, նախաձեռնությունների, կազմակերպած միջոցառումների և մի շարք այլ կարևոր իրադարձությունների, գերմանական գործընկերների հետ ունեցած համագործակցությունների մասին։ Տիկին Նավասարդյանը մասնակիցներին ներկայացրեց նաև 2025 թվականի անելիքներն ու արդեն իսկ պլանավորած ծրագրերը։ Միջոցառման ընթացքում վերընտրվեց ԳՏՄ Վարչական խորհրդի երկու անդամ։ ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահը ներկայացրեց նաև խորհրդի նախաձեռնություններն ու նպատակները։ Միջոցառումը հիասքանչ հնարավորություն էր մեկ անգամ ևս հանդիպելու, 2025 թվականի համար դրված նպատակները քննարկելու և միավորման անդամների միջև նոր բիզնես կապեր հաստատելու համար։
«Կատեգորիաների կառավարում» մաստեր կլաս ԳՏՄ անդամների համար

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Կատեգորիաների կառավարում` էֆեկտիվ բիզնեսի գրավականը ժամանակակից առևտրի ոլորտում» մաստեր-կլասը, որը Գերմանական տնտեսական միավորումը կազմակերպել էր իր անդամ-կազմակերպությունների համար։ Մաստեր-կլասը վարում էր ZigZag-ի կոմերցիոն տնօրեն, ECR փորձագետ Հայկանուշ Տոնոյանը ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացան կարևոր տեղեկատվություններ Կատեգորիաների կառավարում ռազմավարության, դրա կարևորության և կիրառման մասին ։ Գիտելիքը ամրապնդվեց պրակտիկ վարժությունների միջոցով ։ Շնորհակալ ենք բոլորին ակտիվ մասնակցության և հետաքրքիր հանդիպման համար։
ԳՏՄ ամանորյա միջոցառում

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման ամանորյա միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին միավորման անդամ-կազմակերպություններն ու տեղի և միջազգային գործըներները։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը, որից հետո միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը հակիրճ ներկայացրեց Գերմանական տնտեսական միավորման 2024 թվականի գործունեության, ծրագրերի մասին։ Խոսվեց նաև միավորման՝ գերմանական գործընկերների հետ ունեցած համագործակցությունների և հայկական ընկերությունների համար առկա ծրագրերի մասին։ Միավորման նոր անդամներին նույնպես ընձեռվեց հնարավորություն ներկայացնելու իրենց ընկերությունն ու խոսելու ընկերության գործունեության մասին։ Քննարկումներն ու ցանցային շփումները շարունակվեցին ողջ երեկոյի ընթացքում հաճելի երաժշտության և հյուրասիրության ներքո։
Be My Guest միջոցառումը Մարիաննա կաթնամթերքի գործարանում

Նոյեմբերի 14-ին Գերմանական տնտեսական միավորման անդամներն արդեն իսկ հաճելի ավանդույթ դարձած Be My Guest միջոցառման շարջանակում այցելեցին DWV անդամ «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական գործարան: Մեր այցի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն պարոն Տիգրան Վարդանյանը շրջայց կազմակերպեց մասնակիցների համար, ծանոթացրեց ներկաներին արտադրության ողջ գործըթացին՝ սկսած կաթի ստացման կետից մինչև արտադրանքի լաբորատոր փորձաքննություն և բուն պրոդուկտների արտադրում և փաթեթավորում: Անչափ շնորհակալ ենք «Մարիաննա» ընկերությանը ընդունելության և հետաքրքիր և տեղեկատվական այցի համար: Be My Guest by Marianna 4 Be My Guest by Marianna 1 Be My Guest by Marianna 2 Be My Guest by Marianna Be My Guest by Marianna 3
«ՀՀ տնտեսական մոնիթորինգ» Berlin Economics-ի հետ

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «ՀՀ տնտեսական մոնիթորինգ» միջոցառումը, որի ընթացքում Գերմանական տնտեսական միավորման գործընկեր Berlin Economics-ի ներկայացուցիչները հատուկ միավորման անդամների համար ներկայացրեցին ընթացիկ տարվա ՀՀ տնտեսական վիճակն ու կատարված մոնիթորինգի արդյունքները։ Մոնիթորինգի արդյունքներից զատ ներկայացվեցին նաև ՀՀ էներգետիկ ոլորտի վերաբերյալ կատարված հետազոտության նախնական արդյունքները։ Զեկույցի ընթացքում միավորման անդամների կողմից հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր։ Զեկույցների վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում ներկայացված թեմաների շուրջ։