DWV

Տնտեսական մոնիթորինգ

 Սեպտեմբերի 13-ին ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման և Բեռլին Էքոնոմիքսի համատեղ միջոցառումը։ Բեռլին Էքոնոմիքսի թիմը՝ ղեկավար դոկտոր Ռիկարդո Ջիուչիի գլխավորությամբ, ԳՏՄ անդամներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական պատկերի վերլուծությունը վերջին 6 ամիսների կտրվածքով։Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։  Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին: Շնորհակալություն ենք հատնում բանախոսներին ներգրավվածության և ներկաներին ակտիվ մասնակցության համար։   381472332_1075983770096558_8411064519870700736_n

Աշխատաժողով՝ ինտենսիվ բանակցություններ

Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստան էր այցելել բանակցությունների ոլորտում միջազգային փորձագետ հայազգի դոկտոր Սառա Բաբայանը, ով սեպտեմբերի 7-ին թրեյնինգ վարեց բացառապես DWV միավորման անդամների համար։ Ինտերակտիվ թրեյնինգի ժամանակ մասնակիցները ծանոթացան FBI բանակցային հիմնական գործիքներին և ռազմավարությանը, որով կարողացան բարելավել գնման և/կամ վաճառքի բանակցությունները ևս մեկ աստիճանով։ Միջոցառման ընթացում տկն․ Բաբայանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում շնորհվեցին մասնակցությունը հաստատող հավաստագրեր։ Միջոցառումն ավարտվեց դրական տպավորություններով թե’ մասնակիցների, թե’ փորձագետի համար’ նորից հանդիպելու պայմանով:

Միջոցառում՝ նվիրված SES ծրագրերին

Մայիսի 22-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված SES` գերմանական ավագ փորձագետների ծառայության ծրագրերին։

SES փորձագետը Հայաստանում

Եվս մեկ SES նախագիծը կյանքի կոչվեց 2023 թվականին։ Գերմանական տնտեսական միավորման միջնորդությամբ DWV անդամ Andaco ընկերությունը դիմել է SES նախագծին, որպեսզի Հայաստան հրավիրի հացագործության ոլորտում փորձագետի։

DWV սեմինար «People Analytics»

Մարտի 28-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեացավ սեմինար “People Analytics` ինչու է անձնակազմի վերլուծությունը կարևոր” խորագրով, որը նախատեսված էր միավորման անդամ-ընկերությունների մարդկային ռեսուրսների, տաղանդների կառավարման մասնագետների համար։

ԳՏՄ անդամների տարեկան հանդիպում

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման անդամների տարեկան հանդիպումը, միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը անդամներին զեկուցեց 2022 թվականին կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, միջոցառումների և ձեռք բերված համաձայնությունների մասին

Be My Guest միջոցառումը Թերմորեքսում

Փետրվարի 8-ին Be My Guest միջոցառման շրջանակում Գերմանական տնտեսական միավորման անդամները, ինչպես նաև միավորման խորհրդատվական մարմնի և վարչության անդամները այցելեցին Թերմորեքս՝ երկմետաղ թերմոստատների և ջերմակարգավորիչների առաջատար արտադրողներից մեկն աշխարհում։

Բաց դռների օր Գյումրիում

Հունվարի 26-ին DWV անդամ «ՄԵՅՋՈՐԵԼ ԱՐՄԵՆԻԱՆ» կազմակերպել էր բաց դռների օր Գյումրիում։ Միջոցառումը նախատեսված էր գերմանախոսների համար և հնարավորություն էր ընձեռում նրանց ծանոթանալու ընկերությանը, նրա աշխատանքային մթնոլորտին, աշխատանքի ընդունվելու հնարավորություններին ու ընթացակարգին։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Տիկին Նավասարդյանը անդրադարձավ անդամ ընկերության գործունեությանն ու խոսեց Գերմանական տնտեսական միավորման աշխատանքի և առաքելության մասին։