Հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության և Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի (OA) միջև

Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանը հունվարի 18-ին հրավիրված էր մասնակցելու Հայաստանից ժամանած ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության, Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի(OA) և գերմանական տարբեր ընկերությունների հետ հանդիպմանը: Քննարկվեցին ՀՀ տնտեսական ոլորտի առկա առաջնահերթություններն ու համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։ Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։ Նախարարը պատասխանել է գերմանացի գործարարների կողմից բարձրացված հարցերին։
Be My Guest միջոցառումը Հայասա Հոթել Երևանում

Հունվարի 11-ին կայացավ մեկնարկող տարվա մեր առաջին միջոցառումը։ Be My Guest միջոցառումների շրջանակում այս անգամ Գերմանական տնտեսական միավորման անդամներն այցելեցին մեր միավորման նոր անդամ՝ նորաբաց «Հայասա Երևան» հյուրանոցը: Միջոցառման առաջին հատվածում մեր անդամները ծանոթացան հյուրանոցին, վերջինիս պայմաններին, առաջարկվող ծառայություններին և առավելություններին։ Պրեզենտացիային հաջորդեց շրջայց հյուրանոցով, ապա նաև հյուրասիրություն։ Միջոցառմանը ներկա էր նաև Գերմանական տնտեսական միավորման խորհրդատվական մարմնի անդամ, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառումը արժանացավ բավականին մեծ հետաքրքրության մեր անդամների կողմից, վերջինիս ներկա էին մեզ անդամակցող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում «Հայասա Երևան» հյուրանոցին հյուրընկալության համար։
Keeping friends closer: Why the EU should address new geo-economic realities and get its neighbours back in the fold

ոնրադ Ադենաուեր հիմնադրամը Վիեննայի Միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի և Բերթելսման հիմնադրամի հետ միասին նոյեմբերի 30-ին կազմակերպել էր քննարկում, որի շրջանակներում ներկայացվեցին “Keeping friends closer: Why the EU should address new geo-economic realities and get its neighbours back in the fold” խորագրով հետազոտության արդյունքները։ Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը և Բերթելսման հիմնադրամի, «Արևելյան Եվրոպա և ԵՄ հարևանություն» ծրագրի ավագ փորձագետ Միրիամ Քոսմելը։ Վիեննայի միջազգային տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնտեսական հարցերով հետազոտող Օլգա Պինդյուկը համառոտ ներակայացրեց հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրության նպատակն է եղել գնահատել ԵՄ տնտեսական փոխկապակցվածությունը իր արևելյան հարևան երկրների հետ։ Այդ տնտեսական փոխկապակցվածության գնահատումը վերաբերում է հինգ ոլորտների՝ առևտուր, ֆինանսներ, տեխնոլոգիաներ և նոու-հաու, ենթակառուցվածքներ և աշխատուժի շարժունակություն: Միջոցառումը շատ տեղեկատվական և հետաքրքիր էր։ Խորապես շնորհակալ ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին մեր միավորման անդամներին մշտապես նման հետաքրքիր և կարևոր միջոցառումներին ընդգրկելու համար։
Մշակույթ և Բիզնես

Նոյեմբերի 17-ին Գյոթե կենտրոնում կայացավ Եվրոպական բիզնես ասոցիացիայի, Գերմանական տնտեսական միավորման կազմակերպության, Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի և InterNations-ի հետ համատեղ իրականացրած «Մշակույթ և բիզնես» ցանցային հանդիպումը: Միջոցառման ընթացքում կազմակերպությունները ներկայացրեցին իրենց գործունեությունը, քննարկվեցին մշակույթի և բիզնես ոլորտների նմանությունները, միմյան աջակցելու, միմյանց հետ համագործակցելու հնարավորությունները, միասին նոր նախաձեռնություններ զարգացնելու տարբերակները։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր անդամների շրջանում, և շատ ուրախ ենք, որ մեր անդամներից շատերը մասնակցեցին դրան։
«Ինտենսիվ բանակցություններ» աշխատաժողով միջազգային փորձագետ դոկտոր Սառա Բաբայանի հետ

Գերմանական տնտեսական միավորումը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր աշխատաժողով միջազգային փորձագետ դոկտոր Սառա Բաբայանի հետ՝ «Ինտենսիվ բանակցություններ» թեմայով։ Աշխատաժողովի ավարտից հետո մենք ստացել էինք բազում դրական կարծիքներ և հարցումներ՝ այն կրկնելու խնդրանքով։ Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 31-ին մենք կազմակերպեցինք ևս մեկ աշխատաժողով բոլոր այն անդամների համար, ովքեր չէին կարողացել մասնակցել առաջին հանդիպմանը։ Վորքշոփի ընթացքում ներկաները ծանոթացան բանակցություններ վարելու հմտություններին, FBI մարտավարությանը, բանակցությունների կարևոր փուլերին, բանակցություններ վարելիս տոնայնության, մարմնի լեզվի և բովանդակության կարևորությանը: Հնդիպման վերջին հատվածում ստացված գիտելիքները ամրապնդվեցին պրակտիկ վարժության միջոցով: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։ Շնորհակալություն են հայտնում ներկաներին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև տիկին Սառա Բաբայանին նման հետաքրքիր և ինտերակտիվ աշխատաժողով վարելու համար:
Be My Guest միջոցառումը Sunland-ում

Be My Guest միջոցառումների շրջանակում մեր անդամ-ընկերություններն այս անգամ մեկնեցին դեպի Բամբակաշատ գյուղ՝ այցելելու DWV անդամ Sunland կազմակերպությունը։ Մեզ տրվեց հնարավորություն ծանոթանալու չրերի, սառեցված բանջարեղենների, պահածոների պատրաստման ողջ գործընթացին։ Արտադրամասում նախատեսված շրջայցից հետո մեր անդամներին սպասվում էր հյուրասիրություն, որի ընթացքում հնարավորություն ունեցանք համտեսելու Sunland ընկերության համեղ արտադրանքը։ Շնորհակալություն ենք հայտնում Sunland-ին հրավերի և հյուրընկալության համար։
Մասնագիտական կողմնորոշման օր

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Գյոթե-կենրոնի կողից կազմակերպված «Մասնագիտության կողմնորոշման օր» միջոցառումը։ Գյոթե կենտրոնի հրավերով միջոցառմանը մասնակցեցին նաև Գերմանական տնեսական միավորումն ու միավորման անդամ-ընկերությունները՝ ուսանողներին և աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում էլ ավելի լավ իրազեկելու նպատակով։Գերմանական տնտեսական միավորման կողմից որպես բանախոս միջոցառմանը հանդես եկավ միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Մեր անդամ կազմակերպություններից միջոցառման մասնակցեցին, նաև ելույթներ ունեցան նաև Teamviewer ընկերության անձնակազմի տնօրեն Վարդուհի Մեյմարյանը, նույն ընկերության IT տնօրեն Ստեփան Գրիգորյանը, CMX Solutions և Majorel ընկերությունների ներկայացուցիչներն ու Khachatryan Law ընկերության փաստաբան Մանյա Սարգսյանը։Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունն ու Գյոթե կենտրոնի տնօրենը։Շնորհակալություն ենք հայտնում մեր անդամ-կազմակերպութուններին՝ նման կարևոր միջոցառումներին մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու համար։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր :ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ 2022 թվականի հուլիսից, երբ Գերմանիա կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք Berlin Economics խորհրդատվական-վերլուծական ընկերության ներկայացուցիչներ ՝ դոկտոր Ռիկարդո Ջիուչչի եւ Դմիտրի Չերվյակովի հետ։Համաձայնություն էր ձեռք բերվել, որ GET-ը, որն այժմ համագործակցում է Կառավարության հետ, հետազոտություններ կանի նաեւ Ազգային ժողովի համար:«Այսօրվա հանդիպումը մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այն արդեն իսկ տվել է իր տեսանելի արդյունքները: Այս փաստաթուղթը եւս մեկ անգամ վկայում է, որ «Բեռլին Էկոնոմիկս» ընկերությունը կկատարի որոշ վերլուծություններ, խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ, կկիսվի իրենց կողմից կատարած հետազոտությունների արդյունքներով: Նաեւ ըստ անհրաժեշտության կկիսվենք վիճակագրական եւ այլ տվյալներով, կկազմակերպվեն սեմինարներ եւ տնտեսական թեմաներով այլ միջոցառումներ։Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր :ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ 2022 թվականի հուլիսից, երբ Գերմանիա կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք Berlin Economics խորհրդատվական-վերլուծական ընկերության ներկայացուցիչներ ՝ դոկտոր Ռիկարդո Ջիուչչի եւ Դմիտրի Չերվյակովի հետ։Համաձայնություն էր ձեռք բերվել, որ GET-ը, որն այժմ համագործակցում է Կառավարության հետ, հետազոտություններ կանի նաեւ Ազգային ժողովի համար:«Այսօրվա հանդիպումը մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այն արդեն իսկ տվել է իր տեսանելի արդյունքները: Այս փաստաթուղթը եւս մեկ անգամ վկայում է, որ «Բեռլին Էկոնոմիկս» ընկերությունը կկատարի որոշ վերլուծություններ, խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ, կկիսվի իրենց կողմից կատարած հետազոտությունների արդյունքներով: Նաեւ ըստ անհրաժեշտության կկիսվենք վիճակագրական եւ այլ տվյալներով, կկազմակերպվեն սեմինարներ եւ տնտեսական թեմաներով այլ միջոցառումներ։Berlin Economics-ի փորձառու մասնագետների հետ համագործակցությունը անգնահատելի աջակցություն է տնտեսական բլոկի պատգամավորներիս համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից»,- ներկաներին ասաց Բաբկեն Թունյանը:Հուշագրի ստորագրումից բացի Ռիկարդո Ջիուչչին եւ Դմիտրի Չերվյակովը ներկայացրեցին ՀՀ տնտեսության վերաբերող իրենց հետազոտությունները եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:Հուշագրի ստորագրումից բացի Ռիկարդո Ջիուչչին եւ Դմիտրի Չերվյակովը ներկայացրեցին ՀՀ տնտեսության վերաբերող իրենց հետազոտությունները եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպը։
Տնտեսական մոնիթորինգ

Սեպտեմբերի 13-ին ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման և Բեռլին Էքոնոմիքսի համատեղ միջոցառումը։ Բեռլին Էքոնոմիքսի թիմը՝ ղեկավար դոկտոր Ռիկարդո Ջիուչիի գլխավորությամբ, ԳՏՄ անդամներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական պատկերի վերլուծությունը վերջին 6 ամիսների կտրվածքով։Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին: Շնորհակալություն ենք հատնում բանախոսներին ներգրավվածության և ներկաներին ակտիվ մասնակցության համար։ 381472332_1075983770096558_8411064519870700736_n
Աշխատաժողով՝ ինտենսիվ բանակցություններ

Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստան էր այցելել բանակցությունների ոլորտում միջազգային փորձագետ հայազգի դոկտոր Սառա Բաբայանը, ով սեպտեմբերի 7-ին թրեյնինգ վարեց բացառապես DWV միավորման անդամների համար։ Ինտերակտիվ թրեյնինգի ժամանակ մասնակիցները ծանոթացան FBI բանակցային հիմնական գործիքներին և ռազմավարությանը, որով կարողացան բարելավել գնման և/կամ վաճառքի բանակցությունները ևս մեկ աստիճանով։ Միջոցառման ընթացում տկն․ Բաբայանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում շնորհվեցին մասնակցությունը հաստատող հավաստագրեր։ Միջոցառումն ավարտվեց դրական տպավորություններով թե’ մասնակիցների, թե’ փորձագետի համար’ նորից հանդիպելու պայմանով: