Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի տարեմուտի ընդունելություն

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը հունվարին գործնական այցով մեկնել էր Գերմանիա։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և կլիմայի նախարարությունում, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպումներից, ինչպես նաև գերմանացի գործընկերների հետ հանդիպումներից զատ տիկին Նավասարդյանը հրավիրված է եղել մասնակցելու նաև Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի տարեմուտի ընդունելություն։ Միջոցառմանը հրավիրված էին տարբեր երկրների դեսպաններ, կառավարության ներկայացուցիչներ, գերմանական տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ։ Միջոցառման հիմնական բանախոսներից մեկը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն էր։ Հանդիպմանը իր ելույթից հետո ֆինանսների նախարարը պատասխանեց ներկաների հարցերին։
«Կանաչ Շաբաթ» Բեռլին 2024

2024 թվականի հունվարի 19-ից Բեռլինում մեկնարկեց «Կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը հրավիրված էին տարբեր երկրների Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարություններից ներկայացուցիչներ: Հայաստանից պատվիրակությունը, ինչպես նաև Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը նույնպես ներկա էին միջոցառմանը: Բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը։ Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես եկավ միասնական տաղավարով։ Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում էր շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։
Վահան Քերոբյանը Գերմանիայում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարի հետ

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։ Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։ Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։ Աղբյուր։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության և Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի (OA) միջև

Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանը հունվարի 18-ին հրավիրված էր մասնակցելու Հայաստանից ժամանած ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության, Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի(OA) և գերմանական տարբեր ընկերությունների հետ հանդիպմանը: Քննարկվեցին ՀՀ տնտեսական ոլորտի առկա առաջնահերթություններն ու համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։ Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։ Նախարարը պատասխանել է գերմանացի գործարարների կողմից բարձրացված հարցերին։
Be My Guest միջոցառումը Հայասա Հոթել Երևանում

Հունվարի 11-ին կայացավ մեկնարկող տարվա մեր առաջին միջոցառումը։ Be My Guest միջոցառումների շրջանակում այս անգամ Գերմանական տնտեսական միավորման անդամներն այցելեցին մեր միավորման նոր անդամ՝ նորաբաց «Հայասա Երևան» հյուրանոցը: Միջոցառման առաջին հատվածում մեր անդամները ծանոթացան հյուրանոցին, վերջինիս պայմաններին, առաջարկվող ծառայություններին և առավելություններին։ Պրեզենտացիային հաջորդեց շրջայց հյուրանոցով, ապա նաև հյուրասիրություն։ Միջոցառմանը ներկա էր նաև Գերմանական տնտեսական միավորման խորհրդատվական մարմնի անդամ, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառումը արժանացավ բավականին մեծ հետաքրքրության մեր անդամների կողմից, վերջինիս ներկա էին մեզ անդամակցող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում «Հայասա Երևան» հյուրանոցին հյուրընկալության համար։
Keeping friends closer: Why the EU should address new geo-economic realities and get its neighbours back in the fold

ոնրադ Ադենաուեր հիմնադրամը Վիեննայի Միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի և Բերթելսման հիմնադրամի հետ միասին նոյեմբերի 30-ին կազմակերպել էր քննարկում, որի շրջանակներում ներկայացվեցին “Keeping friends closer: Why the EU should address new geo-economic realities and get its neighbours back in the fold” խորագրով հետազոտության արդյունքները։ Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը և Բերթելսման հիմնադրամի, «Արևելյան Եվրոպա և ԵՄ հարևանություն» ծրագրի ավագ փորձագետ Միրիամ Քոսմելը։ Վիեննայի միջազգային տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնտեսական հարցերով հետազոտող Օլգա Պինդյուկը համառոտ ներակայացրեց հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրության նպատակն է եղել գնահատել ԵՄ տնտեսական փոխկապակցվածությունը իր արևելյան հարևան երկրների հետ։ Այդ տնտեսական փոխկապակցվածության գնահատումը վերաբերում է հինգ ոլորտների՝ առևտուր, ֆինանսներ, տեխնոլոգիաներ և նոու-հաու, ենթակառուցվածքներ և աշխատուժի շարժունակություն: Միջոցառումը շատ տեղեկատվական և հետաքրքիր էր։ Խորապես շնորհակալ ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին մեր միավորման անդամներին մշտապես նման հետաքրքիր և կարևոր միջոցառումներին ընդգրկելու համար։
Մշակույթ և Բիզնես

Նոյեմբերի 17-ին Գյոթե կենտրոնում կայացավ Եվրոպական բիզնես ասոցիացիայի, Գերմանական տնտեսական միավորման կազմակերպության, Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի և InterNations-ի հետ համատեղ իրականացրած «Մշակույթ և բիզնես» ցանցային հանդիպումը: Միջոցառման ընթացքում կազմակերպությունները ներկայացրեցին իրենց գործունեությունը, քննարկվեցին մշակույթի և բիզնես ոլորտների նմանությունները, միմյան աջակցելու, միմյանց հետ համագործակցելու հնարավորությունները, միասին նոր նախաձեռնություններ զարգացնելու տարբերակները։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր անդամների շրջանում, և շատ ուրախ ենք, որ մեր անդամներից շատերը մասնակցեցին դրան։
«Ինտենսիվ բանակցություններ» աշխատաժողով միջազգային փորձագետ դոկտոր Սառա Բաբայանի հետ

Գերմանական տնտեսական միավորումը սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր աշխատաժողով միջազգային փորձագետ դոկտոր Սառա Բաբայանի հետ՝ «Ինտենսիվ բանակցություններ» թեմայով։ Աշխատաժողովի ավարտից հետո մենք ստացել էինք բազում դրական կարծիքներ և հարցումներ՝ այն կրկնելու խնդրանքով։ Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 31-ին մենք կազմակերպեցինք ևս մեկ աշխատաժողով բոլոր այն անդամների համար, ովքեր չէին կարողացել մասնակցել առաջին հանդիպմանը։ Վորքշոփի ընթացքում ներկաները ծանոթացան բանակցություններ վարելու հմտություններին, FBI մարտավարությանը, բանակցությունների կարևոր փուլերին, բանակցություններ վարելիս տոնայնության, մարմնի լեզվի և բովանդակության կարևորությանը: Հնդիպման վերջին հատվածում ստացված գիտելիքները ամրապնդվեցին պրակտիկ վարժության միջոցով: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։ Շնորհակալություն են հայտնում ներկաներին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև տիկին Սառա Բաբայանին նման հետաքրքիր և ինտերակտիվ աշխատաժողով վարելու համար:
Be My Guest միջոցառումը Sunland-ում

Be My Guest միջոցառումների շրջանակում մեր անդամ-ընկերություններն այս անգամ մեկնեցին դեպի Բամբակաշատ գյուղ՝ այցելելու DWV անդամ Sunland կազմակերպությունը։ Մեզ տրվեց հնարավորություն ծանոթանալու չրերի, սառեցված բանջարեղենների, պահածոների պատրաստման ողջ գործընթացին։ Արտադրամասում նախատեսված շրջայցից հետո մեր անդամներին սպասվում էր հյուրասիրություն, որի ընթացքում հնարավորություն ունեցանք համտեսելու Sunland ընկերության համեղ արտադրանքը։ Շնորհակալություն ենք հայտնում Sunland-ին հրավերի և հյուրընկալության համար։
Մասնագիտական կողմնորոշման օր

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Գյոթե-կենրոնի կողից կազմակերպված «Մասնագիտության կողմնորոշման օր» միջոցառումը։ Գյոթե կենտրոնի հրավերով միջոցառմանը մասնակցեցին նաև Գերմանական տնեսական միավորումն ու միավորման անդամ-ընկերությունները՝ ուսանողներին և աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում էլ ավելի լավ իրազեկելու նպատակով։Գերմանական տնտեսական միավորման կողմից որպես բանախոս միջոցառմանը հանդես եկավ միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Մեր անդամ կազմակերպություններից միջոցառման մասնակցեցին, նաև ելույթներ ունեցան նաև Teamviewer ընկերության անձնակազմի տնօրեն Վարդուհի Մեյմարյանը, նույն ընկերության IT տնօրեն Ստեփան Գրիգորյանը, CMX Solutions և Majorel ընկերությունների ներկայացուցիչներն ու Khachatryan Law ընկերության փաստաբան Մանյա Սարգսյանը։Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունն ու Գյոթե կենտրոնի տնօրենը։Շնորհակալություն ենք հայտնում մեր անդամ-կազմակերպութուններին՝ նման կարևոր միջոցառումներին մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու համար։