ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր :ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ 2022 թվականի հուլիսից, երբ Գերմանիա կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք Berlin Economics խորհրդատվական-վերլուծական ընկերության ներկայացուցիչներ ՝ դոկտոր Ռիկարդո Ջիուչչի եւ Դմիտրի Չերվյակովի հետ։Համաձայնություն էր ձեռք բերվել, որ GET-ը, որն այժմ համագործակցում է Կառավարության հետ, հետազոտություններ կանի նաեւ Ազգային ժողովի համար:«Այսօրվա հանդիպումը մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այն արդեն իսկ տվել է իր տեսանելի արդյունքները: Այս փաստաթուղթը եւս մեկ անգամ վկայում է, որ «Բեռլին Էկոնոմիկս» ընկերությունը կկատարի որոշ վերլուծություններ, խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ, կկիսվի իրենց կողմից կատարած հետազոտությունների արդյունքներով: Նաեւ ըստ անհրաժեշտության կկիսվենք վիճակագրական եւ այլ տվյալներով, կկազմակերպվեն սեմինարներ եւ տնտեսական թեմաներով այլ միջոցառումներ։Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր :ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ 2022 թվականի հուլիսից, երբ Գերմանիա կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք Berlin Economics խորհրդատվական-վերլուծական ընկերության ներկայացուցիչներ ՝ դոկտոր Ռիկարդո Ջիուչչի եւ Դմիտրի Չերվյակովի հետ։Համաձայնություն էր ձեռք բերվել, որ GET-ը, որն այժմ համագործակցում է Կառավարության հետ, հետազոտություններ կանի նաեւ Ազգային ժողովի համար:«Այսօրվա հանդիպումը մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այն արդեն իսկ տվել է իր տեսանելի արդյունքները: Այս փաստաթուղթը եւս մեկ անգամ վկայում է, որ «Բեռլին Էկոնոմիկս» ընկերությունը կկատարի որոշ վերլուծություններ, խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ, կկիսվի իրենց կողմից կատարած հետազոտությունների արդյունքներով: Նաեւ ըստ անհրաժեշտության կկիսվենք վիճակագրական եւ այլ տվյալներով, կկազմակերպվեն սեմինարներ եւ տնտեսական թեմաներով այլ միջոցառումներ։Berlin Economics-ի փորձառու մասնագետների հետ համագործակցությունը անգնահատելի աջակցություն է տնտեսական բլոկի պատգամավորներիս համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից»,- ներկաներին ասաց Բաբկեն Թունյանը:Հուշագրի ստորագրումից բացի Ռիկարդո Ջիուչչին եւ Դմիտրի Չերվյակովը ներկայացրեցին ՀՀ տնտեսության վերաբերող իրենց հետազոտությունները եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:Հուշագրի ստորագրումից բացի Ռիկարդո Ջիուչչին եւ Դմիտրի Չերվյակովը ներկայացրեցին ՀՀ տնտեսության վերաբերող իրենց հետազոտությունները եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպը։
Տնտեսական մոնիթորինգ

Սեպտեմբերի 13-ին ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման և Բեռլին Էքոնոմիքսի համատեղ միջոցառումը։ Բեռլին Էքոնոմիքսի թիմը՝ ղեկավար դոկտոր Ռիկարդո Ջիուչիի գլխավորությամբ, ԳՏՄ անդամներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական պատկերի վերլուծությունը վերջին 6 ամիսների կտրվածքով։Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին: Շնորհակալություն ենք հատնում բանախոսներին ներգրավվածության և ներկաներին ակտիվ մասնակցության համար։ 381472332_1075983770096558_8411064519870700736_n
Աշխատաժողով՝ ինտենսիվ բանակցություններ

Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստան էր այցելել բանակցությունների ոլորտում միջազգային փորձագետ հայազգի դոկտոր Սառա Բաբայանը, ով սեպտեմբերի 7-ին թրեյնինգ վարեց բացառապես DWV միավորման անդամների համար։ Ինտերակտիվ թրեյնինգի ժամանակ մասնակիցները ծանոթացան FBI բանակցային հիմնական գործիքներին և ռազմավարությանը, որով կարողացան բարելավել գնման և/կամ վաճառքի բանակցությունները ևս մեկ աստիճանով։ Միջոցառման ընթացում տկն․ Բաբայանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում շնորհվեցին մասնակցությունը հաստատող հավաստագրեր։ Միջոցառումն ավարտվեց դրական տպավորություններով թե’ մասնակիցների, թե’ փորձագետի համար’ նորից հանդիպելու պայմանով:
Be My Guest “My Forest Armenia” ում

Հունիսի 30-ին Գերմանական տնտեսական միավորման թիմ ու անդամ-կազմակերպությունները Be My Guest միջոցառման շրջանակում այցելեցին DWV անդամ My Forest Armenia-ի տնկարանը
Միջոցառում՝ նվիրված SES ծրագրերին

Մայիսի 22-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված SES` գերմանական ավագ փորձագետների ծառայության ծրագրերին։
Հայ֊գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված գրքի հրատարակում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Գերմանա-հայկական ֆորումի հետ համատեղ 2022թ. նախաձեռնել էր հայ֊գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված գրքի հրատարակում։
SES փորձագետը Հայաստանում

Եվս մեկ SES նախագիծը կյանքի կոչվեց 2023 թվականին։ Գերմանական տնտեսական միավորման միջնորդությամբ DWV անդամ Andaco ընկերությունը դիմել է SES նախագծին, որպեսզի Հայաստան հրավիրի հացագործության ոլորտում փորձագետի։
DWV սեմինար «People Analytics»

Մարտի 28-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեացավ սեմինար “People Analytics` ինչու է անձնակազմի վերլուծությունը կարևոր” խորագրով, որը նախատեսված էր միավորման անդամ-ընկերությունների մարդկային ռեսուրսների, տաղանդների կառավարման մասնագետների համար։
Հայ-Գերմանական տնտեսական հարաբերությունները ԵՄ փոխգործակցության շրջանակում

Մարտի 16-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում «Հայ-Գերմանական տնտեսական հարաբերությունները ԵՄ փոխգործակցության շրջանակում» խորագրով։
ԳՏՄ անդամների տարեկան հանդիպում

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման անդամների տարեկան հանդիպումը, միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը անդամներին զեկուցեց 2022 թվականին կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, միջոցառումների և ձեռք բերված համաձայնությունների մասին